Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիայի (INTAMT) և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն առնչվող հարցերին ու հիմնախնդիրներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը կարևորել է կառավարության քաղաքականությունը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին՝ շեշտադրելով նրանց սոցիալական, առողջապահական և կրթական ձեռքբերումների ապահովման անհրաժեշտությունը: Նախարարի տեղակալը ներկայացրել է մի շարք պետական ծրագրեր, որոնք մեծապես ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խրախուսմանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց կրթությանն ու զբաղվածությանն առնչվող տարբեր հիմնահարցեր, ինչպես նաև աշխատաշուկայի ներառականության եվրոպական փորձը: Ներկայացվել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցուցանիշները, գործատուների հետ համագործակցության մեխանիզմներն ու հաջողված ծրագրերը, կարևորվել կայուն համագործակցության ցանցերի ձևավորման ապահովումը՝ գործատուների հետ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման գործում։
Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիայի (INTAMT) տնօրեն Յուրի Նիկիտինը Յուրի Նիկիտինը էական է համարել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում միջազգային համագործակցության դերը՝ այն որակելով անհրաժեշտություն հայաստանյան իրականությանը ծանոթանալու, առկա ռեսուրսները գնահատելու և ցանկալի արդյունքի հասնելու տեսանկյունից։