Դեկտեմբերի 28-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի ունեցավ Ամանորյա տոնահանդես, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ, սոցիալական պաշտպանության ոլորտն ամբողջ տարին լուսաբանած ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մանկատան սաները պատրաստվել էին առանձնակի ոգևորվածությամբ, իրենց երգ ու պարով, անմիջական խինդ ու ծիծաղով վարակեցին մասնակիցներին: Նվերներ ստացան ինչպես նախարարության, այնպես էլ Ձմեռ պապիկի կողմից:
“2011-2012թթ. պետության կողմից ամբողջապես տրամադրվել են բավարար միջոցներ մանկատների, գիշերօթիկ հաստատությունների համար: Մանկատներն այսօր բարեգործության կարիք չունեն, քանի որ պետությունը լիովին ապահովում է մանկատներում ապրող երեխաների ապրուստը, մանկատան բնականոն գործունեությունը: Ես կոչ եմ անում բարերարներին, աջակցել աղքատ ընտանիքներին և մարդկանց ոչ թե խղճալ, այլ օգնության ձեռք է պետք մեկնել”-իր խոսքում նշեց նախարար Ա. Գրիգորյանը: