Թաղման նպաստ կվճարվի նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում

0
82

Թաղման նպաստ կվճարվի նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

Ըստ այդմ, 18 տարին լրացած անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ուսումնական հաստատությունից տեղեկանք ներկայացնելու դեպքում, նպաստը վերականգնվում է:

Որոշման համաձայն, hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում, հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին։

Իսկ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով։