Կվերապատրաստվեն սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 55 սոցիալական աջակցության տարածքային մարմինների (ՍԱՏՄ) 464 աշխատակիցներ կվերապատրաստվեն՝ սոցիալական դեպքի վարման լրամշակված տեղեկատվական համակարգի շահագործման հմտությունների ուղղությամբ:

Նշենք, որ Սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատողների կողմից տնայցերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգում ներառումն այլևս օրենքի պահանջ է: Այդ իսկ պատճառով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռք է բերել դյուրակիր համակարգչային տեխնիկա՝ պլանշետներ, որը կտրամադրվի սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցներին՝ նրանց աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

Ի դեպ, սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգը լրամշակվել է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից։