Ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

Նշենք, որ ամեն տարի ՀՀ կառավարության կողմից սահմանվում են ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերը՝ ըuտ uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների):

ՀՀ 2020 թ.-ի պետական բյուջեով հատկացվել է 37,227.1 մլրդ դրամ, ամսական 98. 775 ընտանիքների համար՝ միջին նպաստի չափը պահպանելով 31,350 դրամը:

Նախարարության կողմից առաջարկված նախագծով չեն փոխվում ընտանեկան, սոցիալական նպաստների բազային չափերը` 18.000 դրամ, երեխաներին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը՝ 5.500-8.000 դրամ, միանվագ հրատապ oգնությունների չափերը` երեխայի ծննդյան՝ 50.000, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու՝ 25.000 և ընտանիքի անդամի մահվան դեպքերում՝ 50.000 դրամ, ինչպես նաև եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը՝ 18.000 դրամ։

Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում էր նպաստի իրավունք տվող սահմանային միավորին:

Բանն այն է, որ 2019-2020 թթ. ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի, իսկ 2020 թ.-ին միջին կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի չափերը, հուլիսից կավելանան նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:

Ընտանիքների եկամուտների բարձրացված չափերի ամրագրումը բերելու էր տվյալ ընտանիքի անապահովության միավորի իջեցման կամ նպաստի իրավունքի դադարեցման՝ առանց ընտանիքի պայմանների էական փոփոխության:

Վերլուծությունների արդյունքում պարզվել էր, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու պարագայում՝ նպաստի իրավունքը կկորցնեն շուրջ 11 հազար ընտանիքներ՝ իրենց շուրջ 45 հազար անդամներով:

Վերը նշվածը կանխելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվել էր իջեցնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորը 30.00-ից՝ 28.00: Արդյունքում՝ վերոհիշյալ ընտանիքները նպաստի իրավունքը կպահպանեն։

Համակարգում հիմնարար և ամբողջական բարեփոխումներից առաջ այս փոփոխությունը առավելապես կարևոր է աղքատության մակարդակի նվազեցման միտումները պահպանելու և սոցիալական լարվածությունը մեղմելու համար: