Տարածքների տրամադրում՝ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն առնչվող միջոցառումների իրականացման համար

0
82
Team job. Photo young and mature businessmans working with new startup project in modern office or loft. Generic design notebook on wood table. Teamwork, business, creative meeting, cooperation concept

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է զբաղվածության ոլորտում երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մեկնարկի մասին:

Երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անհատներին և կազմակերպություններին միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ անցկացնելու նպատակով կտրամադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակի ռեսուրս կենտրոններն ու  դահլիճները:

Դահլիճներն ու ռեսուրս կենտրոնները տրամադրվում են այն անհատներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման հետ:

Տրամադրվող տարածքներից կարող են օգտվել անհատները և կազմակերպությունները, որոնք՝

  • Պատրաստ են իրականացնել դասընթաց կամ հանդիպում՝ հանդես գալով որպես խոսնակ կամ դասընթացավար:
  • Իրենց գործունեության շրջանակնում կարիք ունեն կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, դասընթացներ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և կարողությունների զարգացման ուղղություններով:
  • Ցանկանում են կիսել զբաղվածության ոլորտում իրենց աշխատանքային փորձը, հաջողության պատմությունը:
  • Ցանկանում են աշխատել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
  • Ցանկանում են նպաստել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառուների զբաղվածության խթանմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Անհրաժեշտության դեպքում ԶՊԳ Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն ևս կարող են մասնակցել միջոցառումներին/քննարկումներին, տրամադրել տեղեկատվություն իրենց գործառույթների և խորհրդատվություն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի վերաբերյալ:

Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ համայնքներում՝ Վանաձոր, Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Արմավիր, Բաղրամյան, Չարենցավան, Հրազդան:

Տարածքներից  օգտվելու  համար անհրաժեշտ է հետևել նշված կանոններին՝

  • Գրանցվել նախօրոք` միջոցառումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
  • Լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ:
  • Կազմակերպել և իրականացնել ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումներ:
  • Գրանցման հայտում հիմնավոր կերպով ներկայացնել Ձեր առնչությունը երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին:
  • Միջոցառման սկզբից 30 րոպե առաջ լինել նախատեսված վայրում՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
  • Խնամքով վերաբերվել տարածքում առկա գույքին և տեխնիկային:
  • Պահպանել տարածքի մաքրությունը:
  • Միջոցառումը չեղարկելու դեպքում նախօրոք տեղեկացնել այդ մասին:
  • Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել միջոցառման վերաբերյալ  ամփոփ տեղեկատվությունը, նկարները (feedback):
  • Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն   ուղղված   առաջարկություններ  (առկայության դեպքում):

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 60 65 28 60 հեռախոսահամարին։