ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է երիտասարդների, կանանց զբաղվածության խնդիրներով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ընգրկվելու Նախարարին կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի կազմում:
Խորհրդի անդամների առավելագույն թիվը 20 է: Խորհրդի անդամների վերջնական թիվը հաստատում է Խորհրդի նախագահը:
Խորհրդում հավասար համամասնությամբ ընդգրկվելու են պետական, միջազգային կառույցների, ՔՀԿ կառույցների ներկայացուցիչներ (ՀԿ-ներ, ասոցիացիաներ, միություններ, այլ կառույցներ), որոնք առնչվում են երիտասարդների, կանանց զբաղվածության, կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրներին, ներկայացնում են երիտասարդների, կանանց, ինչպես նաև գործատուների խնդիրները աշխատաշուկայում:
Հրավերը բաց է հասարակական կազմակերպությունների, երիտասարդական աշխատողների, երիտասարդների և կանանց զբաղվածության հարցերով փորձագետների, հետազոտողների, ինչպես նաև այն շահագրգիռ անձանց համար, որոնք երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրների ոլորտում ունեն 5 տարվա աշխատանքային փորձառություն (մշակել և իրականացրել են ոլորտին առնչվող ծրագրեր, փորձագիտական աշխատանքներ, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում ԱՍՀՆ-ից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ /Դիմումի ձև/,
- Կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականը,
- Զբաղվածությանն առնչվող հրապարկումներ, զբաղվածության ոլորտում գործունեությունը հավաստող փաստաթղթեր
- Հիմնավորում՝ Խորհրդում մասնակցության վերաբերյալ (1.5-2 էջ):
Խորհրդում ընդգրկման նախապատվությունը կտրվի այն անձանց, որոնց գործունեությունը առավել սերտ է առնչվում երիտասարդների, կանանց զբաղվածության:
Հայտերի ներկայացման կարգը: Հետաքրքրված անձինք պետք է դիմումը և համապատասխան փաստաթղթերը ուղարկեն hermine.karapetyan@employment.am էլ. հասցեին:
Հայտերը կարող եք ուղարկել մինչև ապրիլի 23-ը ներառյալ: