Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

0
94

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2010թ. օգոստոսի 27-ին նախարար Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Հերթագրված տասնչորս քաղաքացիներից ներկայացել էին յոթը: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` կենսաթոշակ, ընտանեկան նպաստ, ավանդների փոխհատուցում, որդեգրման գործընթաց, աշխատավարձի ժամանակին վճարում:
Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Գրիգորյանը մասնագետների հետ քննարկելուց հետո հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: