«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

ռավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները:
Ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նաև «Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության չափը մեծացնել՝ 50.0-200.0 հազար դրամից դարձնելով 100.0-350.0 հազար դրամ:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. (055)565340