Արման Ուդումյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

0
74

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Ուդումյանի ներդրումը աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում, ինչպես նաև՝ արտակարգ դրության պայմաններում «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների և աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներում:

Վստահ ենք, որ պարոն Ուդումյանը կարևոր նվաճումներ կունենա իր հետագա գործունեության ընթացքում ևս:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ուդումյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում հաջողություններ նոր ոլորտներում։