ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:
Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ՝ նախարար Բաթոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:
Նախարարներն ուրախությամբ արձանագրել են, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին կիսում են նույն մոտեցումներն և ունեն նույն տեսլականը: