Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել npast.ah@ssa.am էլեկտրոնային փոստին՝ նշելով.
1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,
2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:
Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝ օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,
2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.
ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.
բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.
գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.
դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570 հեռախոսահամարներով։
Կարգավիճակները՝ համաձայն ԱՀ կառավարության 2019 թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման.
1 հաշմանդամ երեխա
2 միայնակ մոր երեխա
3 առանց ծնողական խնամքի մնացած երեխա
4 միակողմանի ծնողազուրկ երեխա
5 ալիմենտ ստացող երեխա
6 ժամկետային զինծառայողների երեխա
7 1-ին խմբի հաշմանդամների երեխա
8 2-րդ խմբի հաշմանդամների երեխա
9 ընտանիքում ծնված՝ 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխա
10 չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
11 երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
12 զոհված զինծառայողների երեխա
13 մինչև երկու տարեկան երեխա խնամող անձ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում՝
Պետական նպաստի նշանակման դիմում՝