Հրետակոծության հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն

0
83

ՀՀ քաղաքացիները, որոնց անշարժ գույքին հրետակոծության հետևանքով վնաս է հասցվել պատերազմի ընթացքում, միանվագ դրամական աջակցություն կստանան։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն պետք է գրավոր դիմում ներկայացնի ԱՍՀՆ նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Պետք է նշվի շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

Շահառուի դիմումը ստանալուց հետո նախարարությունը ճշգրտում է ներկայացված տվյալները և 5-օրյա ժամկետում որոշում կայացնում՝ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին:

Դիմումը բավարարվելու դեպքում գումարը շահառուի հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրվա ընթացքում: