250 հազար դրամ՝ ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին

0
112
Արցախի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ աջակցություն, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Միջոցառմանը կարող են դիմել 2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիները, որոնք հանդիսանում են ծրագրով նախատեսված 300 հազար դրամ սոցաջակցության շահառու, այս միջոցառումից չեն կարող օգտվել: