Ժամանակավոր զբաղվածության ծրագիր՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների համար

0
89
Smiling Asian businessman wearing shirt sitting in office and shaking hand of female partner. Woman holding document
Պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու և սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը ևս մեկ նախագիծ է հաստատել։

Միջոցառումը նախատեսում է Արցախի գործազուրկ քաղաքացուն ընդգրկել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար վճարել 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Ծրագիրը իրականացվելու է առավելագույնը երեք ամիս ժամկետով։