Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները․ նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում:
Սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։
Այսպիսով, մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300,000 դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։