Նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ։
Քննարկվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կարիքների գնահատման գործընթացի արագ և արդյունավետ կազմակերպման հնարավոր տարբերակները։
Որպես առաջնահերթություն սահմանելով վիրավորում ստացած զինծառայողների խնդիրների արագ հայտնաբերումը՝ նախարարը հույս է հայտնել, որ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալ նրանց կարիքների ամբողջական պատկերն, ինչի հիման վրա էլ կտրվեն խնդիրների թիրախային լուծումներ։
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով նպաստելու վիրավոր զինծառայողների խնդիրների շատափույթ լուծմանը։