Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
Բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ կից․
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
Մարզը | Համայնքը | Բնակավայրը |
ՀՀ Արարատի մարզ | Երասխ | գ. Երասխ |
Պարույր Սևակ | գ. Պարույր Սևակ | |
գ. Տիգրանաշեն | ||
ՀՀ Գեղարքունիքի մարզ | Ճամբարակ | ք. Ճամբարակ |
գ. Վահան | ||
Վարդենիս | գ․Ներքին Շորժա | |
գ․Վերին Շորժա | ||
Գեղամասար | գ․Սոթք | |
գ․Ազատ | ||
գ․ Կութ | ||
գ․ Նորաբակ | ||
ՀՀ Վայոց ձորի մարզ | Արենի | գ. Արենի |
գ. Խաչիկ | ||
Զառիթափ | գ. Խնձորուտ | |
գ. Սերս | ||
գ. Նոր Ազնաբերդ | ||
գ. Բարձրունի | ||
ՀՀ Տավուշի մարզ | Նոյեմբերյան | ք. Նոյեմբերյան |
գ. Բաղանիս | ||
գ. Բարեկամավան | ||
գ. Բերդավան | ||
գ. Դովեղ | ||
գ. Կոթի | ||
գ. Ոսկեպար | ||
գ. Ոսկեվան | ||
Բերդ | գ. Այգեձոր | |
գ. Այգեպար | ||
գ. Արծվաբերդ | ||
գ. Մովսես | ||
գ. Ներքին կարմիր աղբյուր | ||
գ. Չինարի | ||
գ. Չորաթան | ||
գ. Պառավաքար | ||
գ. Վերին կարմիր աղբյուր | ||
Ազատամուտ | գ․ Ազատամուտ | |
Այգեհովիտ | գ. Այգեհովիտ | |
գ. Կայան | ||
Բերքաբեր | գ. Բերքաբեր | |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) | գ. Ծաղկավան | |
Կիրանց | գ. Կիրանց | |
Կողբ | գ. Կողբ | |
Սարիգյուղ | գ. Սարիգյուղ | |
Սևքար | գ. Սևքար | |
Վազաշեն | գ. Վազաշեն | |
ՀՀ Սյունիքի մարզ | Կապան | գ. Ագարակ |
գ.Գեղանուշ | ||
գ.Գոմարան | ||
գ. Դավիթ Բեկ | ||
գ. Դիցմայրի | ||
գ. Եղվարդ | ||
գ. Խդրանց | ||
գ. Կաղնուտ | ||
գ. Ներքին Հանդ | ||
գ. Շիկահող | ||
գ. Սզնակ | ||
գ. Սյունիք | ||
գ. Սրաշեն | ||
գ. Ուժանիս | ||
գ. Ճակատեն | ||
գ. Ծավ | ||
Գորիս | գ. Աղբուլաղ | |
գ. Հարթաշեն | ||
գ. Ձորակ | ||
գ. Ներքին խնձորեսկ | ||
գ. Շուռնուխ | ||
գ. Որոտան | ||
գ. Վանանդ | ||
գ. Բարձրավան | ||
Տեղ | գ. Տեղ | |
գ. Արավուս | ||
գ. Խնածախ | ||
գ. Խոզնավար | ||
գ. Կոռնիձոր | ||
գ. Վաղատուր | ||
գ. Քարաշեն | ||
Տաթև | գ․ Խոտ | |
Մեղրի | գ․Նռնաձոր | |
Ընդամենը | 23 համայնք | 77 բնակավայր |