Հավելյալ շուրջ 7,5 մլրդ դրամ՝ արցախահայության աջակցության ծրագրին

0
100

Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեի պահուստաֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 7 մլրդ 548 մլն դրամ՝ արցախցիներին տրվող 68 հազար դրամ ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորման համար։  Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000  արցախցի։

Մինչ այժմ արցախցիներին տրված աջակցությունների ընդհանուր ծավալը կազմել է  շուրջ 33 մլրդ դրամ, հաստատած ծրագրերով կա ևս 22 մլրդ դրամի տրամադրման որոշում, ընդհանուր առմամբ՝ հատկացումների ծավալը կկազմի 55 մլրդ դրամ։

Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։

  Հիշեցնենք, որ 2020թ․ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական տրամադրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտ ամսից։

Միջոցառման շահառուներն՝ ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս արցախցիներն են (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։