ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ է իրականացնում Արցախի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամների համար։
Ալեքսանդր Ղամբարյանի գլխավորությամբ՝ ԱՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի այցի նպատակը տեղում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին ծանոթանալն ու փորձառություն ձեռք բերելն է։
Միջգերատեսչական կապի ամրապնդմանը զուգահեռ՝ վերապատրաստման ընթացքում կիրականացվի փորձի փոխանակում, մեթոդական աջակցություն, համատեղ կմշակվեն մեթոդական ուղեցույցներ, որոնք առաջիկայում կօգտագործվեն Արցախում ԲՍՓ գործընթացը կազմակերպելու համար։
ՀՀ ԱՍՀՆ գործընկերների խորհրդատվությամբ՝ արցախցի բժիշկ-փորձագետները կծանոթանան իրավական ակտերին, փորձաքննության ընթացակարգին, փաստաթղթերի ուսումնասիրության հմտություններին։
Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն Արցախում վերջերս է սկսել գործել։ 2020 թ․ պատերազմից հետո ԱՀ քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվել է ՀՀ-ում․ այստեղ գտնվող քաղաքացիները փորձաքննվել են իրենց փաստացի բնակության վայրում գտնվող ԲՍՓ հանձնաժողովների բաժինների, իսկ Արցախում գտնվող քաղաքացիները՝ Սյունիքի մարզը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության բաժնի կողմից։