Փոփոխություններ՝ 68,000 դրամ աջակցության ծրագրում

0
105

4 ամիս ժամկետով՝ ամսական 68,000 դրամ արցախցիների աջակցության ծրագրի տրամադրման պայմաններում փոփոխություններ են կատարվել. նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։

ՀՀ ԱՍՀՆ և ԱՀ գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև Արցախ կատարած այցերի ընթացքում, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը հիմք են հանդիսացել՝ նախագծում փոփոխություններ կատարելու և շահառուների ավելի լայն շրջանակ ընդգրկելու։

Ըստ այդմ՝ այսուհետ ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի 18-ից 63 տարեկան արական սեռի կենսաթոշակառուները և պարգևավճար ստացող՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները․ աջակցության գումարը նրանց կտրամադրվի կենսաթոշակի կամ պարգևավճարի հետ։

Փոփոխությունների համաձայն՝ անկախ նրանից, թե քաղաքացին դիմումը երբ է լրացրել, ծրագրի շահառու հանդիսսնալու դեպքում վերջինս կկարողանա ստանալ նաև նախորդ ամիսների գումարը։

Մյուս փոփոխությամբ՝ եթե առկա տվյալներով քաղաքացին չի գտնվել Հայաստանում կամ Արցախում, սակայն ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հավաստում է անձի՝ ՀՀ-ում կամ ԱՀ-ում լինելը, նրան ևս նշանակվում և վճարվում  է դրամական օգնությունը։

Պահանջների մեղմացումը նպատակ ունի աջակցությունը դարձնել հասցեական, հեշտացնել ընթացակարգն ու օգնություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը։