Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագիրը շարունակվում է

0
120

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել նաև քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները։ ԱՍՀՆ կողմից ծրագրի շահառուներին տրամադրվում է 1,000,000 դրամ միանվագ աջակցություն։

Անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել մինչև 2021 թ դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ old.mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Հարկ է նշել, որ միջոցառման շահառուներ են համարվում բացառապես քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները: Զինծառայողներն՝ այդ թվում զորահավաքային զորակոչի միջոցով զինծառայության ներգրավված քաղաքացիները և կամավորագրված անձինք նշված միջոցառման շահառու լինել չեն կարող:

Զինծառայողների շրջանում 2020 թ․ պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին աջակցություն է տրամադրվում մեկ այլ ծրագրով՝  ԱՍՀՆ և ՊՆ համագործակցությամբ։ Ըստ այդմ՝ տրվում է ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

Աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպվում  է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի միջոցով։

Զինծառայողներին վերաբերող աջակցության մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Աջակցություն՝ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին

Աջակցություն՝ վիրավորում կամ վնասվածք ստացած զինծառայողներին՝

Աջակցություն՝ պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին