Հարգելի՛ քաղաքացիներ,
Մանկական, հոգեբուժական և ակնաբանական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն այսուհետ չեն գործելու:
Փորձաքննություն անցնելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոններ։
Դիմումներն ընդունվում են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակով:
Էլեկտրոնային դիմումը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն տպել, ստորագրել, ցանկացած թվային տեխնիկական միջոցով նկարել (անհրաժեշտ է նկարել նաև դիմումին կցվող բոլոր փաստաթղթերը) և ուղարկել՝ info@socservice.am էլեկտրոնային հասցեին:
Թղթային դիմումի դեպքում այն պետք է լրացնել, ստորագրել, կցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթղերը և ամբողջական փաթեթը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի սպասարկման տարածքներ: