«Սոցիալական շտապօգնություն»

0
115

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Սոցիալական շտապօգնություն»

 ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարված մրցույթի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է  դրամաշնորհի տրամադրման մրցույթ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրով։ Ծրագրի հիմնական նպատակը՝ արագ արձագանքն է արտակարգ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին, այսուհետ` շահառու) սոցիալական առաջնային կարիքների բավարարման հարցում: Դրամաշնորհը տրամադրվում է կազմակերպությանը, որը պետք է համագործակցի նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և դրա տարածքային կենտրոնների հետ, հավաքագրի անհրաժեշտ ապրանքատեսականի (մթերք), պահեստավորի այն և կազմակերպի դրանց բաշխումը սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին։

Մրցույթին կարող է մասնակցել  հրավերով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխան սոցիալական ծառայություններ տրամադրող` հավաստագրված (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշում) ցանկացած կազմակերպություն:

         Մրցույթի անցկացման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց ընտրությունն է՝ պետական աջակցության տրամադրման համար:

Մրցույթի անցկացման գործընթացում մրցութային հանձնաժողովը առաջնորդվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937 որոշմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021թ. ապրիլի 19-ի N 51-Ա/1 հրամանով:

Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման պահից մինչև հայտերի բացմանը օրը (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 359 սենյակ):

Հայտերի բացումը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 11-ին ժամը 11։00-ին՝ ք. Երևան, Կառավարական  տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների փոքր դահլիճում:    

        Մրցույթի հայտարարությունը և հրավերը տեղադրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  old.mlsa.am կայք.էջում:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար  Սուսաննա Ավետիսյանին:

Հեռախոս՝ 060 65 26 22, Էլ. փոստ: Susanna.avetisyan@old.mlsa.am                                       

*Ծանոթություն

Կազմակերպությունները կարող են միաժամանակ դիմել  դրամաշնորհի տրամադրման նպատակով հայտարարված մեկից ավելի մրցույթների:

Հ Ր Ա Վ Ե Ր

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման նպատակով անցկացվող մրցույթի

«Սոցիալական շտապօգնություն» ծրագիր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթի հայտարարությունը հրապարակված է old.mlsa.am կայքէջում   

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի ապրիլի 19-ի N 51-Ա/1 հրամանով։

1. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1.1 «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի հիմնական նպատակը՝ արագ արձագանքն է արտակարգ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին, այսուհետ` շահառու) սոցիալական առաջնային կարիքների բավարարման հարցում:

1.2 Դրամաշնորհը տրամադրվում է հասարակական կազմակերպություններին Երևանում և առնվազն 1 մարզում նախորդ կետում նշված ծառայությունների մատուցման նպատակով։ Դրամաշնորհը տրամադրվում է կազմակերպությանը, որը պետք է համագործակցի նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և դրա տարածքային կենտրոնների հետ, հավաքագրի անհրաժեշտ ապրանքատեսականի (մթերք), պահեստավորի այն և կազմակերպի դրանց բաշխումը սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին։ Դրամաշնորհի ծախսման ուղղությունները տնօրինում է կազմակերպությունը՝ ըստ իր կողմից ներկայացված ֆինանսական առաջարկի: Մյուս ծախսերը հոգում է ծառայություն մատուցող կազմակերպությունը:

1.3 Դրամաշնորհը հայտարարվում է՝

Լոտ 1 – Երևանում և առնվազն 1 մարզում, ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝               4 ամսում, անհրաժեշտ է աջակցություն տրամադրել առնվազն 84 ընտանիքի, դրամաշնորհի                      4 ամսվա բյուջեն կազմում է 1 852.300 հազար ՀՀ դրամ։

1.4 ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման նպատակով անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին կանխավճար չի հատկացվում։

2ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

2.1 Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու համար` մասնակիցը հանձնաժողովին առձեռն ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հայտարարության և հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:

2.2  Հայտերն ընդունվում են մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակման պահից մինչև հայտերի բացման օրը, օգոստոսի 11-ը ժամը՝ 11։00 (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 359 սենյակ):         

3. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ՝ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3.1 Հայտ ներկայացնելու իրավունք ունեն մրցութային ծրագրի իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սոցիալական ծառայություններ տրամադրելու իրենց գործունեությունը հավաստագրած կազմակերպությունները։

3.2 Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ): Ընդ որում եթե կազմակերպությունը ցուցակում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա հայտը ենթակա չէ մերժման։

3.3 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ հայերեն լեզվով, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը․

– N1 ձևով նախատեսված դիմումը,

– N2 ձևով նախատեսված ծրագրային առաջարկը,

– N3 ձևով նախատեսված ֆինանսական առաջարկը,

– N4 ձևով նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հաստիքների մասին տեղեկատվությունը և աշխատողների կենսագրականները (CV)՝ եթե աշխատակիցները հայտնի են,

– N5 ձևով նախատեսված կազմակերպության մասին տեղեկատվություն․ համանման ծառայությունների մատուցման և ծրագրերի նախկին փորձ, ընթացիկ ծրագրերի և պլանավորվող ծրագրերի մասին տեղեկատվություն,

– N6 ձևով նախատեսված՝ կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված հայտարարությունը սույն հրավերի 3.2-րդ կետում նշված ցուցակում ներառված չլինելու վերաբերյալ,

– կազմակերպության գրանցման վկայականի պատճենը,

Մրցույթով նախատեսված պահանջներին համապատասխան ներկայացնել նաև՝

– յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը հավաստող փաստաթղթերը (գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, տարածքը վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով տիրապետելու դեպքում, նաև՝ համապատասխան պայմանագրի պատճեն), եթե կազմակերպության հավաստագրման պահից մինչև հայտերի ներկայացումն ընկած ժամանակահատվածը գերազանցում է վեց ամիսը։

– կազմակերպության կողմից բժշկական գործունեություն իրականացնելիս՝ բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու իրավունքը հավաստող լիցենզիայի պատճենները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջի դեպքում, եթե հավաստագրման պահից մինչև հայտերի ներկայացումն ընկած ժամանակահատվածը գերազանցում է վեց ամիսը,

– Պետության կողմից մասնակի ֆինանսավորման դեպքում՝ պարտադիր ներկայացնել այլ աղբյուրներից ֆինանսավորման չափը հավաստող փաստաթղթեր (օրինակ՝ երաշխիքային նամակ կազմակերպությանը այն կազմակերպությունների կամ անձանց կողմից, որոնք պատրաստ են տրամադրել ֆինանսական աջակցություն և այլն):

– Եթե նախորդ տարում կազմակերպությունը անցել է աուդիտ, համապատասխան հաշվետվություն։

– Ծրագրի նկարագրով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք նշված են։

3.4 Մեկից ավելի լոտերի դիմելու դեպքում անհրաժեշտ է նույն փաթեթում յուրաքանչյուր լոտի համար ներկայացնել N1 ձևով նախատեսված դիմումը, N2 ձևով նախատեսված ծրագրային առաջարկը, N3 ձևով նախատեսված ֆինանսական առաջարկը և N4 ձևով նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հաստիքների մասին տեղեկատվությունը և աշխատողների կենսագրականները (CV)՝ առկայության դեպքում՝ նշելով տվյալ լոտի համարը։

3.5 Գնահատող հանձնաժողովը կարող է ըստ անհրաժեշտության դիմել կազմակերպությանը տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն և ներկայացնելու հավելյալ փաստաթղթեր։

3.6 Մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցելու դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.

2) համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

3) եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

4) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:

4. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՁԵՎԸ, ՏԵՂԸ, ԺԱՄԿԵՏԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

4.1 Մասնակիցը կարող է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն տասը օրացուցային օր առաջ հանձնաժողովից գրավոր պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը՝ առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում՝ մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4.2 Կազմակերպությունը չի կարող նույն մրցույթի նույն լոտին ներկայացնել մեկից ավելի հայտ, սակայն կարող է դիմել նույն մրցույթի մեկից ավելի լոտերի և մի քանի մրցույթների։

4.3 Հայտը ներկայացվում է փակ` սոսնձված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» բառը: Ծրարում պետք է ներառել բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պարունակող կրիչ (CD, DVD կամ USB կրիչներով)։ Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Սույն կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պետական մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը, ծրագրի անվանումը․

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը»:

4.4 Հայտը ներկայացվում է քարտուղարին, և նրա կողմից այն ընդունվում է մինչև դրա համար մրցույթի մասին հայտարարությամբ և հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Հայտերն ընդունելու դեպքում քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին ընդունողի ստորագրությամբ վավերացված տեղեկանք, որը պարունակում  է տեղեկություն հայտը ներկայացնելու ամսաթվի, հայտն ընդունողի անուն ազգանվան, պաշտոնի, մրցույթի առարկայի հակիրճ անվանման, հայտերի բացման օրվա վերաբերյալ:

4.5 Քարտուղարը ծրարի վրա նշում է հայտի ստացման օրը, ամիսը, ամսաթիվը, ժամը, ստորագրում է այն:

4.6 Սույն հրավերի 4.2, 4.3 կետերի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը առանց բացվելու մերժվում են և տրամադրվում են հայտատուին առձեռն կամ փոստային ծանուցման միջոցով: Հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն ևս առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

4.7 Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը իրավունք ունի այն փոփոխելու կամ հետ վերցնելու։

4.8 Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հրավերով  մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված եղանակով՝ ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

4.9 Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը պետական մարմնի պաշտոնատար անձանց, հանձնաժողովի անդամներին, քարտուղարին, հրավիրված փորձագետին (մասնագետին) արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած կամ հայտ ներկայացրած անձանց մասին, իսկ հայտերը բացվելուց հետո դրանց բովանդակության մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Սույն կետում նշված անձանց կողմից այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է պետական մարմնի ղեկավարի կողմից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

5.  ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ և ՄԱՍՆԱԿՑԻՆ ՀԱՂԹՈՂ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

5.1 Մրցույթի գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված մրցութային հանձնա­ժո­ղովը, որի կազմը սահմավում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը։ Հանձնաժողովի նիստերը դռնփակ են:

5.2 Մրցույթի գործընթացում հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել համապատասխան ոլորտի փորձագետներ և նախարարության աշխատակիցներ՝ խորհրդատվական կարգով կարծիք տալու նպատակով:

5.3 Հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ հայտ է ներկայացրել այնպիսի մասնակից, որին անդամակցում է տվյալ կամ վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ հայտ է ներկայացրել վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Սույն կետում նշված անձինք ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը կցվում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրությանը: Այն անձինք, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն կետում նախատեսված հայտարարությունները:

5.4 Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ հայտերի բացման, գնահատման  և արդյունքների ամփոփման։

5.5 Մրցույթի հայտերի բացումն իրականացվում է հայտարարության և հրավերի մեջ նշված օրը և ժամին համապատասխան։

5.6 Հայտերի գնահատման և արդյունքների ամփոփման նիստի(երի) օրն ու ժամը որոշում է հանձնաժողովը։

5.7 Հայտերի գնահատումն ու արդյունքների ամփոփումը պետք է իրականացվեն ոչ ուշ, քան հայտերի բացման նիստին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, որի մասին տեղեկատվությունը տրամադրվում է մասնակիցներին:

5.8 Հայտերի բացման փուլում քարտուղարը համառոտ տեղեկատվություն է ներկայացնում հայտերի մասին և հանձնաժողովի անդամներին է տրամադրում հայտերի և գնահատման թերթիկների թղթային կամ էլեկտրոնային օրինակները։

5.9 Հանձնաժողովը ստուգում է կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումին ներկայացվող պահանջների և կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը հրավերի պահանջներին:

5.10 Դրամաշնորհի ծրագիրը մասնակիցների կողմից համաֆինանսավորման եղանակով իրականացնելու առաջարկության դեպքում ֆինանսական մասով  նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով առաջարկում է ծրագիրն իրականցնելու համար ներդնել առավել մեծ ծավալի  ֆինանսական միջոցներ։

5.11 Մրցույթին հայտ ներկայացնելու իրավունք չունեցող կազմակերպությունների կողմից հայտ ներկայացնելու, կազմակերպությունների կողմից հայտին ներկայացվող պայմանները չպահպանելու կամ մրցույթի ընթացքում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում կազմակերպությունների հայտերը մերժվում են և հանձնաժողովի նախագահի գրությամբ տրամադրվում են դրանք ներկայացնողներին։

5.12 Մասնակցի հայտը մրցույթի ցանկացած փուլում մերժվում է վերջինիս կողմից կեղծ կամ սխալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելու դեպքում: Տեղեկատվությունը կամ փաստաթղթերը համարվում են կեղծ նաև այն դեպքում, երբ հայտի ներկայացումից հետո մասնակցի կողմից ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է, սակայն հանձնաժողովին այդ մասին չի տեղեկացվել:

5.13 Ներկայացված հայտերի բովանդակությանը ծանոթանալու ընթացքում հանձնաժողովն, առավել ամբողջական կարծիք ձևավորելու նպատակով, իրավունք ունի մրցույթի մասնակցից ճշտել լրացուցիչ տեղեկություններ:

5.14 Մասնակիցների կողմից ներկայացված ծրագրային առաջարկների գնահատումն իրականացվում է հրավերի 6-րդ կետում ներկայացված ձևին համապատասխան կազմված գնահատման թերթիկի միջոցով՝ դրանում ներառված չափանիշների հիման վրա։ Մրցույթային հանձնաժողովը իրավասու է սահմանել ծրագրերի ֆինանսավորման համար անցողիկ շեմ, որից ցածր միավորներ ստացած ծրագրերը չեն կարող ֆինանսավորվել։ Անցողիկ շեմը սահմանվում է հանձնաժողովի ընդհանուր քվեարկությամբ և չի կարող ավելի ցածր լինել քան հանձնաժողովի բոլոր ներկա անդամների առավելագույն գնահատականների հանրագումարի կեսը։

5.15 Մրցույթը չափաբաժիններով կազմակերպելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են ըստ առանձին լոտերով։

5.16 Մասնակիցը կարող է պահանջել և երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանալ իր հայտի գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

5.17 Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի (որոնց) հետ չի կարող կնքվել նման պայմանագիր /պայմանագրի նախագիծը ներկայացված է սույն հրավերի 9-րդ կետում/: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստին հաջորդող աշխատանքային օրը նիստի արձանագրության, սույն հրավերի 5.3-րդ  կետով նախատեսված հայտարարությունների և այն կազմակերպության ներկայացրած հայտի պատճենները, որի հետ կարող է կնքվել պայմանագիր, հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

5.18 Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե՝

ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում Հրավերի պայմաններին,

բ)  ոչ մի հայտ չի ներկայացվել,

գ) Նախարարը չի հաստատում Հանձնաժողովի որոշումը,

դ) պայմանագիր չի կնքվում։

5.19 Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը հրավերի 5.17-րդ կետում նշված հանձնաժողովի որոշումը ներկայացնում է պետական մարմնի ղեկավարին` հաստատման:

5.20 Սույն հրավերի 5.19-րդ կետի համաձայն՝ ղեկավարի կողմից հանձնաժողովի որոշումը հաստատվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարը պայմանագրի նախագիծը տրամադրում է այն կազմակերպությանը (կազմակերպություններին), որի հետ պետք է կնքվի պայմանագիր: Կազմակերպությունը պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ղեկավարին է ներկայացնում իր կողմից հաստատված պայմանագրի երկու օրինակը, որը կազմակերպության կողմից հաստատված պայմանագրի օրինակները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է դրանք և մեկ օրինակը նույն օրը վերադարձնում պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությանը: Եթե կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում չի հաստատում և ղեկավարին ներկայացնում պայմանագիրը, ապա նա զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից:                           5.21 Կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել առանձին դրամային հաշվեհամար դրամաշնորհի ֆոնդերը տվյալ հաշվին ստանալու և տնօրինելու նպատակով։

6. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Գնահատման կարգը սահմանված է համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 30.1-րդ կետով․

Հայտատու կազմակերպության անվանումը_______________________________________________

Իրականացվելիք ծրագրի անվանումը ____________________________________________________

Գնահատման սկզբուքները

Առաջարկները գնահատվում են 1-10 բալային սանդղակով և գնահատականի համար տրվում է համառոտ պարզաբանում․

1-3 միավոր –           Վատ․ Չի համապատասխանում առաջադրված պահանջներին

4-6 միավոր –          Ընդունելի․ Ընդհանուր առմամբ համապատասխանում է առաջադրված պահանջներին, կան որոշ վերապահումներ

7-10 միավոր –         Շատ լավ․ Հիմնականում կամ ամբողջությամբ համապատասխանում է առաջադրված պահանջներին

NՉափանիշՄիավորՊարզաբանում
1Ներկայացված ծրագիրը հիմնավորված է, համապատասխանում է սահմանված նպատակներին և առաջնահերթություններին.    
2Ծրագրի խնդիրները հասանելի, չափելի ու իրատեսական են և համապատասխանում են դրված նպատակներին, ծրագրի պլանավորումն իրատեսական է և հնարավոր է դարձնում դրված խնդիրների իրականացումը.    
3Նախանշված է ծրագրի ազդեցությունը, իրատեսական շարունակելիության ձևը և (կամ) կայունության ապահովման մեխանիզմները.    
4Ապահովված են ծրագրի առավելագույն տեսանելիության և արդյունքների տարածման մեխանիզմները.    
5Ծրագիրը համահունչ է մասնակցի կանոնադրական նպատակներին և խնդիրներին.    
6Ծրագրում ներգրավվող աշխատանքային ռեսուրսների մասնագիտական փորձառությունը բավարար է ծրագրի նպատակները և խնդիրներն իրականացնելու համար:    

Հանձնաժողովի անդամ՝ ——————————————————————–     

7. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

7.1 Ծրագրի հրավերում նշված նկարագրի և առաջարկում սահմանված արդյունքային որակական ցուցանիշների գնահատման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնում է կազմակերպության գործունեության մոնիթորինգ, որի արդյունքներն, ըստ անհրաժեշտության, քննարկվում են կազմակերպության հետ, ներառյալ՝  արդյունքային որակական ցուցանիշների կատարողականի բարելավման նպատակով:

7.2 Ֆինանսավորում ստացած կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն, իսկ  եռամսյակային կտրվածքով ներկայացնում է ծրագրի գործողությունների նկարագրողական հաշվետվություն՝ ըստ սահմանված ձևի։

7.3 Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է հաշվետվության կատարողականի գնահատման արդյունքների քննարկում՝ հաշվետու կազմակերպության մասնակցությամբ:

8. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հավելված N 1

202__թ. «                           » «       »

N —– պայմանագրի

«Սոցիալական շտապօգնություն»

Դրամաշնորհը տրամադրվում է կազմակերպությանը, որը պետք է համագործակցի նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և դրա տարածքային կենտրոնների հետ, հավաքագրի անհրաժեշտ ապրանքատեսականի (մթերք), պահեստավորի այն և կազմակերպի դրանց բաշխումը սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին

Վերջնաժամկետը՝ «31» դեկտեմբերի 2021թ․

Շահառուներ՝ 4 ամսում, անհրաժեշտ է աջակցություն տրամադրել առնվազն 84 ընտանիքի։

Ծրագրով նախատեսվում է ծառայություն մատուցել՝ ըստ տվյալ լոտի շահառուների թվի։

Մեթոդաբանական պահանջներ՝  

Կազմակերպությունը ծրագիրը իրականացնելիս պետք է հիմնվի հետևյալ պահանջների վրա՝

Համառոտ բովանդակությունըԿատարման ենթակա գործառույթների նկարագիրըԱկնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները
 1ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի հունիսի 5-ի N 71-Ա/1 հրամա­նով (այսուհետ՝ Հրաման) ստեղծված սոցիալական շտապօգնության համա­կարգի (այսուհետ՝ ՍՇՕՀ) նախնական գործարկումն է: ՍՇՕՀ-ի նպատակն արագ արձագանքն է արտակարգ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին, այսու­հետ` շահառու) սոցիալա­կան առաջնային կարիքների բավարարման հարցում: Դրա համար պահեստներում հավաքագրվում է անհրաժեշտ ապրանքա­տեսականին (մթերքը), պահեստա­վորվում և բաշխվում սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին/ Ծրագրի իրականացման ժամանա­կահատվածում՝ 4 ամսում, անհրա­ժեշտ է աջակցություն տրամադրել առնվազն 84 ընտանիքի/: Աշխատանքներն իրակա­նացվում են՝ օգտագործելով ՍՇՕՀ տեղեկատվական հարթակը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախարարության պատասխանատու ստորաբաժանման կամ միասնական սոցիալական ծառայության կամ դրա տարածքային կենտրոնների հետ համագործակցության արդյունքում փոխանակված տեղեկատվությունը :1) ներդնում է պահեստներում (այսուհետ՝ ՍՇՕՀ հենակետեր) հավաքա­գրված ապրանքատեսականու (մթերքի) հաշվառման համակարգը և դրա վերահսկման մեխանիզմները 2) ապահովում է հենակետ մուտքագրված ապրանքների հաշվառման մատյան (էլեկտրոնային), դրանց մուքի-ելքի առանձին արձանագրման մեխանիզմներ 3)  ձևավորում է ՍՇՕՀ հենակետերի և դրանց սպասարկման տարածքների միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ ՏԿ), տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մեխանիզմներ․ 4) կազմակերպում է Հրամանով սահմանված ակցիաները, 5) բանակցում է առևտրային կազմակերպությունների, այլ բարերարների, կամավորների հետ ֆոնդերի հայթայթման նպատակով, ձևավորում համագործակցության մեխանիզմներ․ 6) ապահովում է ՍՇՕՀ հենակետերում հավաքագրված ապրանքատեսականու (մթերքի) տրամադրումը սոցիալապես անապահով, դրա կարիքն ունեցող ընտանիքներին՝ ՍՇՕՀ տեղեկատվական հարթակով ստացված տեղեկատվության կամ նախարարության պատասխանատու ստորաբաժանման կամ միասնական սոցիալական ծառայության կամ ՏԿ-ների տրամադրած հայտի հիման վրա 7) իրականացնում և կազմակերպում է իրազեկման աշխատանքներ ՍՇՕՀ համակարգի գործառնության, ակցիաների կազմակերպման, կամավորների հավա­քագրման, դրանց արդյունքների հարցերով՝ ապահովելով ՍՇՕՀ-ի գործառնության թափանցիկությունը. 8) իր լիազորությունների շրջանակներում շահագործում է ՍՇՕՀ տեղեկատվական հարթակը 9) համագործակցում է նախարարության պատասխանատու ստորաբաժանման, միասնական սոցիալական ծառայության և ՏԿ-ների հետ 10) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների անվերապահ կատարումը 11) աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծման, իրավական դաշտի, ինչպես նաև տեղեկատվական հարթակի բարելավման առաջարկություններ է ներկայացնում նախարարություն: 1) հանրապետությունում առնվազն ՍՇՕՀ 1 հենակետի առկայություն 2) առևտրային կամ այլ կազմակեր­պությունների (բարերարնե­րի, ոլորտային ՀԿ-ների) հետ 2021 թվականի ընթացքում առնվազն 3 հուշագրի կամ համաձայնագրի առկայու­թյուն 3) ՍՇՕՀ հենակետերի և այդ հենակետերում հավաքագրված ապրանքների (մթերքի) պահպանման անվտան­գության կանոններ (պիտանելիության ժամկետ և այլն) 4) Ծրագրի իրականացում առնվազն Երևան քաղաքի ողջ տարածքում և 1 մարզում. 5) համագործակցություն ծրագրի իրականացման տարածքների ՏԿ-ների հետ 6) համագործակցություն ծրագրի իրականացման տարածքի համայնքների հետ 7) յուրաքանչյուր ամիս իրազեկման առնվազն 1 թողարկում 8) առնվազն 3 ակցիաների կազմակերպում 9) ներկայացված առաջար­կություններ՝ ՍՇՕՀ բարելավման կամ Հրամանի փոփոխության մասին:      

Ծրագրի գնահատումը

Նշված բոլոր արդյունքային ցուցանիշների կատարողականը գնահատվում է Պայմանագրի N6 և N7 հավելվածների համաձայն հաստատված ֆինանսական և եռամսյակային հաշվետվությունների, նախարարության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերլուծության հիման վրա, ինչպես նաև, առկայության դեպքում՝  նախարարության տեղեկատվական համակարգում լրացված տեղեկատվության վերլուծության արդյունքների հաշվառմամբ։ Կազմակերպության կողմից տրամադրված ծառայության արդյունքների գնահատման գործում կարևորագույն ցուցիչ են հանդիսանալու ծրագրում նշված նպատակադրումները։

Նշված ցուցանիշների համադրման արդյունքում հնարավոր կլինի գնահատել ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև տրամադրել առաջարկություններ կազմակերպության որակական ցուցանիշների կատարողական արդյունքների հետագա բարելավման համար:

Կազմակերպության աշխատանքը գնահատվում է բավարար, եթե վերը նշված արդյունքային բոլոր ցուցանիշների կատարողականի միջինացված ամփոփ գնահատականը, ըստ ներկայացված եռամսյակային հաշվետվության, կատարվել են նվազագույնը 75%-ով:

Պատասխանատու ստորաբաժանում՝ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն

ՁԵՎ N 1

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԻՄՈՒՄԻ

1.Կազմակերպության անվանումը 
2.Հեռախոսահամարը 
3.Էլեկտրոնային փոստի հասցեն 
4.Գտնվելու վայրի և ծանուցման հասցեն (տարբեր լինելու դեպքում) 
5.Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 
6.Պետական գրանցման վկայականի գրանցման համարը 
7.Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայր(եր)ը (Գաղտնի լինելու դեպքում, ենթակա չէ լրացման) 
8.Կազմակերպության գործունեության բնույթը  և մրցույթի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը: 
9Ծրագրին ներգրավվող աշխատողների ընդհանուր թիվը 
10.Ծրագրի շահառուների քանակը (ամսական) 
11.Ֆինանսական առաջարկ 
12.Այլ աղբյուրներից ֆինանսավորման դեպքում՝ ֆինանսավորման չափը 
13.Ծրագրի ղեկավարի տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ) 

Կից փաստաթղթերի ցանկը՝

  1. ——————————————————————————————–
  2. ——————————————————————————————–
  3. ——————————————————————————————–
  4. ——————————————————————————————–
  5. ——————————————————————————————–
  6. ——————————————————————————————–
  7. ——————————————————————————————–
  8. ——————————————————————————————–
  9. ——————————————————————————————–

Ընդամենը՝ —— էջ

Դիմումատուի համաձայնությունը և ծանուցում անձնական տվյալների մշակման վերաբերյալ

Սույնով դիմումատուն ներկայացնում է մրցույթին մասնակցության հայտ՝ տալով իր համաձայնությունը հրավերով սահմանված պայմանների վերաբերյալ և, հիմք ընդունելով անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, հավաստում է սույն կարգի շրջանակներում ներկայացված անձնական տվյալների սուբյեկտների համաձայնության առկայությունը՝ սույն կարգով նշված նպատակների շրջանակներում անձնական տվյալներ մշակելու համար:

Դիմումը ներկայացնող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար

/անունը, ազգանունը, պաշտոնը /                                                                     

Ստորագրությունը, Կ.Տ. (առկայության դեպքում)                                                  

Դիմումը կազմելու ամսաթիվ                                                                                                                                             

ՁԵՎ N 2

Հավելված N 2

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Լոտ____

Ծրագրային առաջարկը պետք է բավարարի հրավերով սահմանված ծրագրի նկարագրի պահանջները և ներառի՝ մրցույթի հրավերով նախատեսված ծառայության կամ աշխատանքի կատարման նկարագրությունը, գործողությունների ժամանակացույցը, ծրագրի շահառուների քանակը և նկարագիրը:

Ծրագրի անվանումը՝

Համառոտ բովանդակությունը՝ (մինչև 200 բառ)

Ծրագրի խնդիրները՝ (մինչև 200 բառ)

Ծրագրի շահառուներ՝ (մինչև 300 բառ) հիմնվելով ծրագրի նկարագրի պահանջներից նշել ծրագրի շահառուների խմբերը, և նրանց ներգրավման ձևերը և ըստ անհրաժեշտության ներկայացնել կարիքների գնահատման մեթոդաբանույթունը։

Ծրագրի ազդեցությունը՝ (մինչև 200 բառ)

 
Անվանում Ծրագրի գործողություններ, փուլերՀամառոտ բովանդակությունը Ծրագրի գործողություններ նկարագրություն և մեթոդբանությունԱկնկալվող արդյունքներըԳնահատման չափանիշները և հիմնավորող փաստաթղթերԺամանակացույց
 Գործողության անվանումը1.11.1 1.2Օր Մասնակիցների գրանցման թերթիկ, Շահառուների ցանկՄիջոցառման օրակարգՄեթոդաբանական ձեռնարկՆշել եթե գործողությունը ընթացիկ է կամ հստակեցնել տևողությունը ամսաթվերով
      
      
      
 Ավելացնել տողեր՝ ըստ անհրաժեշտության   

Ծրագրի գործողություններին առնչվող այլ տեղեկատվություն և մանրամասներ

(մինչև 300 բառ)

ՁԵՎ N 3

Հավելված N 3

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածի անվանումըՉափման միավորՔանակՄիավորի գինԸնդամենըՊետական բյուջեից ծախսվող գումարըԱյլ միջոցներից դրամական ներդրումըԱյլ միջոցներից ոչ-դրամական ներդրումըԾախսի հիմնավորում
Ներկայացնել ինչպես է հաշվերակվել տվյալ ծախսային միավորը
12345=3×4678
ԸՆԴԱՄԵՆԸ  ԾԱԽՍԵՐ        
 -Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ       Օր հիմք ընդունելով աշխատանքային պայմանգիրը,․․․
 – Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ        
Էներգետիկ ծառայություններ        
Կոմունալ ծառայություններ        
Կապի ծառայություններ        
Ապահովագրական ծախսեր        
Գույքի և սարքավորումների վարձակալություն        
Համակարգչային ծառայություններ        
Տեղեկատվական ծառայություններ        
Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ        
Ներկայացուցչական  ծախսեր        
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում        
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում        
այդ  թվում`        
Ավտոմեքենաների ընթացիկ նորոգում և պահպանում        
Սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում        
Գրասենյակային նյութեր և հագուստ        
այդ  թվում`        
Գրասենյակային պիտույքներ        
Հագուստ և համազգեստ        
Գյուղատնտեսական ապրանքներ        
Տրանսպորտային նյութեր        
Առողջապահական և լաբորատոր նյութեր        
Կենցաղային և հանրային սննդի նյութեր        
այդ  թվում`        
սնունդ        
կենցաղային ապրանքներ        
Պարտադիր վճարներ        
․․․․․        
    Կազմակերպության  անվանումը   (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)    ստորագրությունը
                                                                                                     


ՁԵՎ N 4

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս ձևում համառոտ նշել ծրագրի կատարման համար նախատեսված աշխատողների, այդ թվում՝ տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների տվյալները, նրանց՝ տվյալ ոլորտում որակավորումը, աշխատանքային փորձը և ծրագրում ներգրավվածությունը։

Հաստիք անվանումը ծրագրումՆերգրավվածությունը ծրագրում․ Լրիվ/կես դրույքՄարդ/օրԱշխատողի/Փորձագետի անուն ազգանուն (եթե հայտնի է)Մասնագիտական որակավորում/ կրթություն, աշխատանքային փորձ (մինչև 100 բառ) (եթե հայտնի է)
    
    
    
    
    

Ծանուցում ծրագրի հաղթող ճանաչվելու դեպքում, պայմանագիր կնքելու փուլում անհրաժեշտ է ներկայացնել առնչվող տվյալներ՝ դիպլոմ, որակավորման հավաստագրեր, բժշկական ծառայությունների դեպքում լիցենզիա, աշխատանքային գրքույկ և այլն, նման պահանջի դեպքում։

ՁԵՎ N 5

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպության մասին

Ներկայացնել կազմակերպության առաքելությունը և գործունեության ոլորտը, այլ անհրաժեշտ տեղեկատվություն (մինչև 200 բառ)

Կազմակերպության ռեսուրսները և տարածքի հարմարավետությունը

Ներկայացնել կազմակերպության առկա ռեսուրսները, որոնք առնչվում են ծրագրի իրականացման հետ մասնավորապես՝ գույք, մեթոդական նյութեր, խաղեր, ձեռնարկներ և այլն։ Ներկայացնել նաև կազմակերպության տարածքը ինչ հարմարություններ ունի տվյալ սոցիալական ծառայություններ մատուցելու տեսանկյունից, օրինակ՝ թեքահարթակ, հարմարցեված սանհանգույց, լոգարաններ և այլն։

 ԱնվանումըՆպատակ, նկարագրությւոնըՔանակը
    
    
    
    

Ընթացիկ և ակնկալվող ծրագրեր

Առկայության դեպքում ներկայացնել կազմակերպության ընթացիկ և ակնկալվող, պլանավորված ծրագրերը, որոնց մասով դիմում է ներկայացվել դոնոր կառույցներին՝ այդ թվում պետական գերատեսչություններին։

 Ծրագրի անվանումըՆպատակը և ակնկալվող արդյուքներըԻրականացման ժամկետըՖինանսավորման աղբյուրըԴրամաշնորհի չափը
      
      
      
      

Սոցիալական ծառայությունների մատուցման փորձառություն

Ներկայացնել կազմակերպության՝ ծրագրի կամ համանման ոլորտում սոցիալական ծառայություն տրամադրելու ընդհանուր փորձառության մասին տեղեկատվություն, այդ թվում՝ իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության վերաբերյալ։

 Ծրագրի անվանումըՆպատակը և արդյուքներըԻրականացման ժամկետըՖինանսավորման աղբյուրըԴրամաշնորհի չափը
      
      
      
      

Ծանուցում ծրագրի հաղթող ճանաչվելու դեպքում, պայմանագիր կնքելու փուլում հնարավոր է անհրաժեշտ լինի ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր (նմանատիպ աշխատանքների կատարման հիմքում ընկած, կնքված պայմանագրերի, աշխատանքը կատարած լինելու վերաբերյալ պատվիրատուի կողմից տրված տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատճեններ)։ Փաստաթղթերի բացակայությունը, կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվության ներկայացնելը կարող են հիմք հանիսանալ պայմանգրի կնքումը չեղարկելու համար։

ՁԵՎ N 6

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԾՐԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

——— —————— 202__թ․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով հաստատում եմ, որ /կազմակերպության անվանում/-ը

  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված չէ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում:

Գործադիր մարմնի ղեկավար `

——————————————————

անուն ազգանուն /ստորագրություն/

Կ. Տ. (առկայության դեպքում)

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ` Նախարարություն)` ի դեմս գլխավոր քարտուղար_____, ով գործում է Նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ………..կազմակերպությունը, ի դեմս կազմակերպության տնօրեն ———– (այսուհետ` Կազմակերպություն), հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 202__ թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն  որոշումը, «…………………….» ծրագրի իրականացման նպատակով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` հետևյալի մասին.

  1. Պայմանագրի առարկան

Սույն պայմանագրով Նախարարությունը պարտավորվում է ծրագրի իրականացման նպատակով Կազմակերպությանը հատկացնել ՀՀ 202__ թվականի պետական բյուջեով նախատեսված՝ մինչև ……………….ՀՀ դրամ, իսկ Կազմակերպությունը՝ պարտավորվում է իրականացնել ………..ծրագրով նախատեսված միջոցառումները՝ սույն պայմանագրի N 1 հավելվածով  սահմանված ծրագրի նկարագրին, N 2 հավելվածով սահմանված ծրագրային առաջարկին, N 3 հավելվածով սահմանված ծրագրի ֆինանսական առաջարկին համապատասխան և N 4 հավելվածով սահմանված ցուցանիշների շրջանակներում:

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

2.1. Նախարարությունն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կազմակերպության կողմից  իրականացվող միջոցառումների ընթացքը և որակը`  առանց միջամտելու  Կազմակերպության  բնականոն  գործունեությանը.

2.1.2. որոշմամբ և սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին և N 2 հավելվածով սահմանված գործողությունների նկարագրին չհամապատասխանելու դեպքում չընդունել իրականացված միջոցառումները՝ իր հայեցողությամբ սահմանելով թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետ և Կազմակերպությունից պահանջել վճարել սույն պայմանագրի 6.1-րդ կետով նախատեսված տուգանքը.

2.1.3. առանց իրականացված միջոցառումների արդյունքների դիմաց գումար տրամադրելու` միակողմանի լուծել սույն պայմանագիրը և պահանջել հատուցել պատճառված վնասները, եթե`

ա. կազմակերպությունը ժամանակին չի սկսում ծրագրի իրականացումը, կամ դրա իրականացման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի իրականացվելու,

բ. կազմակերպությունը երկու և ավելի անգամ խախտել է ծրագրով նախատեսված առանձին միջոցառումների իրականացման ժամկետները (միջոցառումների իրականացման ժամկետներ նախատեսված լինելու դեպքում),

գ. իրականացված միջոցառումները չեն համապատասխանում սույն ծրագրով սահմանված պահանջներին,

դ․ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մրցույթի գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս հաղթող կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պետական մարմինը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում՝ պետական մարմինը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պետական մարմնի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։

2.1.4. սույն պայմանագիրն օրենքով կամ սույն պայմանագրով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում պահանջելու իրեն հանձնել անավարտ միջոցառումների արդյունքները:

2.2. Կազմակերպությունն իրավունք ունի`

2.2.1. իրականացված միջոցառումների արդյունքը Նախարարության կողմից ընդունվելու դեպքում պահանջել վճարելու իրեն հասանելիք գումարը՝ հիմք ընդունելով հանձնման – ընդունման ակտը.

2.2.2. Նախարարության կողմից գումարները չվճարվելու դեպքում՝ միակողմանի լուծել սույն պայմանագիրը և պահանջել հատուցել իրեն պատճառված վնասները:

2.2.3․ Նախարարության համաձայնությունը ստանալու դեպքում՝ կատարել ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների հոդվածային վերաբաշխում՝ բայց ոչ ավել, քան ֆինանսական առաջարկի ծախսային յուրաքանչյուր հոդվածի 10%-ի չափով։

2.3. Նախարարությունը պարտավոր է`

2.3.1. սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում աջակցել Կազմակերպությանը.

2.3.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական կառավարման մամինների հետ.

2.3.3. իրականացնել ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ.

2.3.4. իրականացված միջոցառման մասին ներկայացված կատարողական հաշվետությունների վերաբերյալ համապատասխան որոշում ընդունել դրանք ստանալու օրվանից մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ներկայացված հաշվետվությունների համաձայն իրականացված միջոցառումը համապատասխանում է ծրագրի և սույն պայմանագրի պահանջներին, ապա դրանք ընդունվում են: Ընդ որում, Նախարարությունը հաշվետվությունն ընդունելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է կազմակերպությանը:

2.4. Կազմակերպությունը պարտավոր է`

2.4.1. իրականացնել ծրագրի շրջանակներում Նախարարության կողմից տրամադրված գումարների` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման N 20 ստանդարտի դրույթներին համապատասխան հաշվառում.

2.4.2. պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել ծրագրով և (կամ) սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու չափաքանակներով։

2.4.3. կատարել Նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման նպատակով տրված ցուցումները.

2.4.4. սույն պայմանագրով սահմանված կարգով Նախարարությանը ներկայացնել միջոցառումների իրականացման մասին հաշվետվություններ, իսկ ծրագրի ավարտից հետո` ամփոփ հաշվետվություն.

2.4.5. մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսին մինչև դեկտեմբերի 20-ը՝ Նախարարություն ներկայացնել հանձնման-ընդունման ակտի երկուական օրինակ` համաձայն սույն պայմանագրի N 5 հավելվածի։

2.4.6. սույն պայմանագրի 2.4.5-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման ակտի հետ միաժամանակ Նախարարություն ներկայացնել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով սահմանված տնտեսագիտական դասակարգման սինթետիկ հաշվառմամբ հաշվետվությունը` համաձայն սույն պայմանագրի N 6 հավելվածի։ «Հաշվետվությանը կից անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարների մասով կատարված  ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ հաշիվ ապրանքագրեր, վճարման հանձնարարականներ, աշխատաժամանակի հաշվարկի թերթիկ, աշխատավարձի  հաշվարկի կամ վճարման տեղեկագրեր, ճանապարհածախսերի փոխհատուցման թերթիկ և այլն»։

2.4.7. սույն պայմանագրի գործողության ընթացքում ապահովել ծրագրի իրականացմանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու Նախարարության հնարավորությունը` վերջինիս կողմից գրավոր պահանջ ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2.4.8. Նախարարության կողմից առանձին միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունները չընդունվելու դեպքում կազմակերպությունը պարտավորվում է անվճար` Նախարարության կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել արձանագրված անհամապատասխանությունները.

2.4.9. ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետության կարիքների համար կատարվող գնումների կանոններին համապատասխան:

2.4.10. Իրականացված գործողությունների մասին եռամսյակային հաշվետվություն ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տասնօրյա ժամկետում՝ հիմք ընդունելով ծրագրի նկարագիրը` համաձայն սույն պայմանագրի N 7 հավելվածի։ Նախարարության պահանջի դեպքում՝ պետք է լրացվեն շահառուների տվյալները առցանց համակարգում, եռամսյակային հաշվետվությանը կից  պետք է ներկայացվեն կատարված միջոցառումների արդյունքում ստեղծված բովանդակային նյութերը, կամ դրանց էլ․ պատճենները, ինչպես նաև միջոցառումների իրականացման լուսանկարները և տեսանելիության նյութերը։  

3. Մոնիթորինգը

3.1. Նախարարությունը ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության նպատակով իրականացնում է մոնիթորինգ:

3.2. Մոնիթորինգն իրականացվում է Նախարարության և/կամ նրա կողմից լիազորված կազմակերպության կամ անձի կողմից բացառապես նախoրոք մշակված հարցաթերթի միջոցով և/ կամ ըստ անհրաժեշտության` առանց հարցաթերթի:

3.3. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով Կազմակերպությանը տրվում են ցուցումներ և առաջարկություններ:

3.4. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է կատարվող գործողությունների շրջանակներում իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրելով գործողությունների առնչվող ցանկացած փաստաթղթեր և նյութեր, ինչպես նաև կապ հաստատելով ծրագրի շահառուների հետ՝ նրանց շրջանում հարցում և եզրակացություն տալու նպատակով՝ առանց կազմակերպությանը տեղեկացնելու կամ ներգրավելու այս գործընթացում։

3.5. Մոնիթորինգի իրականացման ընթացքում Կազմակերպությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.6. Եռամսյակային հաշվետվությունների N 7 հավելվածի ձևին համապատասխան ներկայացված և համապատասխան հիմնավորող փաստաղթղերի հիման վրա բոլոր արդյունքային ցուցանիշների կատարողականը գնահատվում է համապատասխան վարչության կողմից` ըստ անհրաժեշտության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության հետ համատեղ:

3.7 Նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների վերլուծության հիման վրա տալիս է եզրակացություն ծրագրի մասով՝ դրական, վերապահումներով դրական կամ բացասական արձանագրություն կազմելով, որը տրամադրվում է կազմակերպությանը։

3.8 Կազմակերպության իրականացրած ծրագիրը համարվում է բավարար, եթե արդյունքային ցուցանիշները, ըստ ներկայացված եռամսյակային հաշվետվության, կատարվել են նվազագույնը 75%-ով: Կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն արձանագրության հիման վրա ըստ անհրաժեշտության իրականացնել որակական արդյունքների հետագա բարելավում և այդ մասին գրավոր ծանուցել Նախարարությանը սահմանված ժամկետներում։ Նախարարությունը գործողությունների իրականացման որակական փոփոխույթուններ իրականացնելու համար պետք է նախատեսի առնվազն հինգ աշխատանքային օր:

4. Վճարման կարգը և ժամկետները

4.1. Կազմակերպությանը վճարումները կատարվում են միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունն ընդունվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ծրագրով սահմանված չեն վճարումների կատարման այլ կարգ և (կամ) ժամկետներ:

5. Պայմանագրի գինը

5.1 Սույն պայմանագրի տարեկան գինը կազմում է …………… ՀՀ դրամ: Պայմանագրի գինն իր մեջ ներառում է Կազմակերպության կողմից իրականացվող բոլոր ծախսերը` ներառյալ նաև բոլոր հարկերը, տուրքերը ու պարտադիր այլ վճարները:

5.2  Պայմանագրի գինը իր մեջ ներառում է փոփոխուն և հաստատուն ծախսեր համաձայն կազմակերպության կողմից ներկայացված նախահաշվի. 

5.3 Հաշվետու ժամանակաշրջանում /եռամսյակում/ շահառուների փաստացի թվաքանակը նախատեսվածի նկատմամբ 20 տոկոսից պակաս լինելու դեպքում կատարվում է պայմանագրի գնի վերահաշվարկ:

5.4 Սույն պայմանագրի գինը կարող է փոփոխվել երկկողմ համաձայնությամբ` սույն պայմանագրի 9.3 կետի համաձայն նոր համաձայնագիր կնքելու դեպքում:

5.5 Նախարարությունը` Կազմակերպության կողմից իրականացված գործողությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` իր գանձապետական հաշվից գումարը Կազմակերպության հաշվին փոխանցելու միջոցով:

Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված «Հանձնման-ընդունման» երկկողմանի ստորագրված ակտի հիման վրա, սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված ֆինանսական միջոցների սահմաններում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի (տարեսկզբից աճողական) համար նախատեսված գումարի չափից: Հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացված գործողությունների դիմաց վճարվելիք գումարի չափը սույն պայմանագրի N 4 հավելվածով նախատեսված գումարի չափը գերազանցելու դեպքում, վճարումն իրականացվում է այն եռամսյակում, որում դրամական միջոցները նախատեսված են:

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կազմակերպությունը պարտավորվում է Նախարարությանը փոխհատուցել չիրականացված միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը Կազմակերպությանը չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից: Նախարարությունը սույն կետով նախատեսված գումարները հաշվարկում և հաշվանցում է Կազմակերպությանը վճարվելիք գումարներից: Իսկ հաշվետվությունների, հանձնման-ընդունման ակտերի սահմանված ժամկետներից ուշացման դեպքում նախատեսվում է ֆինանասկան տույժ պայմանագրի ընդհանուր արժեքի 0. 1%-ի չափով՝ մինչև 5 աշխատանքային օրվա դեպքում և 0.5%-ի չափով 5 աշխատանքային օր և ավելի ուշացման դեպքում։

6.2. Համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում՝ կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։

7. Պայմանագրի գործողության ժամկետը

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի ստանձնած պարտավորությունների` ամբողջ ծավալով կատարումը:

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

8.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են համաճարակը, երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. Եզրափակիչ դրույթներ

9.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագիրը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

9.2. Սույն պայմանագրից ծագած` կողմերի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդեմ պարտավորության հաշվանցմամբ, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Սույն պայմանագրից ծագած իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց կողմերի գրավոր համաձայնության:

      9.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

9.4. Պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը պետական մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած կազմակերպությունը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը կայքում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը կայքում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած կազմակերպության էլեկտրոնային փոստին:

  • Սույն պայմանագիրը կազմված է … էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ և յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: Սույն պայմանագրի NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածները համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մասերը:
    • Պայմանագիրը կնքվում է պայմանագրի կողմերի թվին համապատասխան թվով օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
    • Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև սույն պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
  1. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Նախարարություն`   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ք. Երևան, Կառավարական տուն-3 ՀՀ ՖՆ գործառնական վարչություն Հ/Հ……… ՀՎՀՀ  01506515 Նախարարության գլխավոր քարտուղար   ___________________________________
(անուն ազգանուն, ստորագրություն) Կ. Տ.
Կազմակերպություն`   Անվանումը———– Հասցեն   Հ/Հ ……… ՀՎՀՀ___   Տնօրեն   ___________________________________
(անուն ազգանուն, ստորագրություն) Կ. Տ.

Հավելված N 4

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀՀ 202_ թվականի պետական բյուջեից «    » միջոցառման դրամաշնորհի տրամադրման համար սահմանվող  

1        Շահառուների միջին ամսական թվաքանակը                                      շահառու

2        Մեկ շահառուի հաշվարկով մեկ օրվա գինը                                      դրամ

3        Հաստատուն ծախսեր                                                                    հազ. դրամ

4        Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը                               հազ. դրամ

այդ թվում`

Դրամաշնորհի տրամադրման և ծախսերի գծով ժամանակացույց.

Ամիսները Ընդամենը պետական բյուջեից (հազ.դրամ)Ընդամենը այլ աղբյուրներից (հազ.դրամ)
հունվար              
փետրվար             
մարտ                     
ապրիլ                      
մայիս  
հունիս   
հուլիս  
օգոստոս                 
սեպտեմբեր             
հոկտեմբեր        
նոյեմբեր           
դեկտեմբեր        
Ընդամենը  
Նախարարություն`       Նախարարության գլխավոր քարտուղար`   —————————————————— անուն ազգանուն /ստորագրություն/   Կ. Տ.  Կազմակերպություն`   —————————————————————   Տնօրեն`   —————————————————— անուն ազգանուն /ստորագրություն/   Կ. Տ.  


Հավելված N 5

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

ՀԱՆՁՆՄԱՆԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 «       »«                  » 202_թ.

Պայմանագրի  անվանումը`

Պայմանագրի  կնքման  ամսաթիվը`  

Պայմանագրի համարը`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը   ի դեմս  նախարարության գլխավոր քարտուղար              , և Կազմակերպությունն` ի դեմս Կազմակերպության տնօրեն               , հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի հավելված 1-ով նախատեսված ծրագրի գործողությունների իրականացման վերաբերյալ, պատասխանատու ստորաբաժանման «——»«—————————» 202__թ. N—— եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված գործողությունների չափորոշիչները համապատասխանում են պայմանագրով նախատեսված գործողություններին և տրամադրման ժամանակացույցին` կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի  շրջանակներում Կազմակերպությունը «  »«   » 202__թ.–ից  «  »«   » 202__թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ միջոցառումները․

Ծառայության անվանումըՔանակըՄեկ միավորի գինը  (դրամ)Վճարման ենթակա գումարը (հազ. դրամ)Վճարման վերջնաժամկետը ամիս, ամսաթիվը
1234=2×35
 xxxx
     
Ընդամենըxx x
Ընդունեց՝     ————————————————— անուն ազգանուն /ստորագրություն/   Նախարարություն`   Նախարարության գլխավոր քարտուղար`                   ——————————————————                                                    անուն ազգանուն /ստորագրություն/ Կ. Տ.  Հանձնեց   Տնօրեն`——————————————————         անուն ազգանուն /ստորագրություն/     Կազմակերպություն`     ————————————————————— անուն ազգանուն /ստորագրություն/ Կ. Տ.  


Հավելված N 6

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ 202__ թվականի պետական բյուջեի————————————————-ամսում փոփոխուն ծախսերի գծով փոխհատուցման ենթակա և հաստատուն ծախսերի գծով փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ

Ծախսային հոդվածներՀաստատված նախահաշվի գումարըՀաշվետու ժամանակահատվածումՏարեսկզբից աճողական
Տնտեսագիտական դասակարգման սինթետիկ հաշիվների անվանումըծածկագիրըՊետական բյուջեիցԱյլ միջոցներից նախատեսվածՆախատեսված գումարըՊետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարըԱյլ միջոցներից կատարված դրամական միջոցներՆախատեսված գումարըՊետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարըԱյլ միջոցներից կատարված դրամական ծախսերԱյլ աղբյուրների անվանումները
13456789101112
ԸՆԴԱՄԵՆԸ  ԾԱԽՍԵՐ`x0.00.00.00.00.00.00.00.0 
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ4100         
Էներգետիկ ծառայություններ4212         
Կոմունալ ծառայություններ4213         
Կապի ծառայություններ4214         
Ապահովագրական ծախսեր4215         
Գույքի և սարքավորումների վարձակալություն4216         
———          
           

Հանձնեց`

Տնօրեն`——————————————————                                                          Կազմակերպություն`————————————————————————

Հավելված N 7

202__թ. «                           »«       »

N —– պայմանագրի

Ծրագրի եռամսյակային հաշվետվություն

Միջոցառման անվանումը՝

Համառոտ բովանդակությունը՝

Հաշվետու ժամանակաշրջան՝ նշել եռամսյակը

 Իրականացված գործողություններ
Գործառույթների նկարագիր (1)Ակնկալվող արդյունքները (2)Գնա­հատման չափանիշները և հիմնավորող փաստաթղթեր (3)*Փաստացի  մատուցած ծառայություններ (4)Մեկնաբանություն (5)
    
Ընդամենը շահառուներ՝
Ազդեցությունը՝  

Շահառուներ

Ովքեր են հիմնական շահառուները, ինչպես են նեգրավվել ներկայացնել տվյալները

 Անուն ազգանուն/կամ գործի համարՄարզ /Համայք (հասցե)Հեռախոս, էլհասցե
    
    
    

* Ծանուցում․ հաշվետվությանը կից անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորող փաստաթղթերը։ Ըստ անհրաժեշտության համապատասխան հանձնաժողովը կարող է պահանջել լրացուցիչ հիմնավորումներ և պարզաբանումներ։

* Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում: