Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ պատերազմում վիրավորում ստացած և բուժման ընթացքում գտնվող զինծառայողներին ներկայացնելու զբաղվածության պետական ծրագրերը։
Մասնագետները խոսել են աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու, անասնապահությամբ զբաղվելու և այլ ծրագրերին դիմելու ընթացակարգերի, առաջնահերթությունների, ֆինանսական չափի, աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին։
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Զինծառայողներն ստացել են ոչ միայն հետաքրքող հարցերի պատասխաններն, այլև ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։