Նախարարության նախաձեռնությամբ՝ հայկական ստարտափների հիմնադիրները հանդիպել են ներդրողների հետ

0
85

Միջազգային չափանիշներին համապատասխան աջակցող միջոցների օրինակները Հայ գործընկերներին ներկայացնելու, ոլորտային ստարտափներին աջակցելու և փորձի փոխանակման նպատակով՝ նախարարության նախաձեռնությամբ, հայկական ստարտափների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել AMMBRTECH ընկերության ղեկավար Դերեք Սմիթի և Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում նշյալ ոլորտում ներդրումներ իրականացնող իր թիմի հետ։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է օգտագործել բոլոր ջանքերն ու ռեսուրսները ոլորտում գործող տեղի ընկերությունների և ֆինանսավորողների միջև համագործակցության հիմքեր ստեղծելու, ոլորտը զարգացնելու համար։

Նախարարը նշել է, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն կտան մտքեր փոխանակել, նոր կապեր հաստատել, ձեռք բերել հմտություններ և դրանք ծառայեցնել սոցիալական բիզնեսում հաջողելու գործում։

Հայաստանյան ընկերություններից յուրաքանչյուրն, այդ թվում՝ Օգնի, ArmBionics, MedTech, QaylTech, ներկայացրել է իր ընկերության պատմությունը, ոլորտում ունեցած հաջողությունները, այս պահի առաջանահերթություններն ու առաջիկա անելիքները։

Երիտասարդ ձեռնարկատերերի շրջանում նորարարությունն ու ստեղծարարությունը խթանելու, բիզնեսը մեծացնելու, շուկայում մրցունակ լինելու և այլնի մասին խորհուրդներով է կիսվել նաև աշխարհում առաջատար հիմնադրամներից մեկում՝ Mubadala Investment-ում գործունեություն ծավալող Սվետալ Կումարն, ստարտափների և ներդրողների The Crossroads պլատֆորմի հիմնադիրն է Վրաստանում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր կենտրոն (Սոցիալական ինովացիոն ստեղծարան) հիմնելու և ստարտափներին օժանդակող գաղափարներ ու ռեսուրսներ հավաքագրելու հնարավորությունը։