Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներն (նրանց հավասարեցված անձինք) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցություն կստանան՝ աշխատանքի տեղավորման հարցում։
Այդ նպատակով, վերջիններիս աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի`
• Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
• Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։