2020 թ․ պատերազմի մասնակից 100 զինծառայող մասնագիտական ուսուցում կստանա և աշխատանքով կապահովվի

0
100

2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից 100 զինծառայող մասնագիտական ուսուցում կստանա և աշխատանքով կապահովվի

Կարևորելով ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների սոցիալական ներառման, մասնագիտական ուսուցման և վերապատրաստման անհրաժեշտությունը՝ համագործակցության հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ միջև։

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ հուշագրի կնքումը կծառայի հօգուտ զինծառայողների` ևս մեկ օրինակ դառնալով պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության։

Այսպիսով՝ հուշագրի շրջանակում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։

«Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարի առնվազն 80,000 դրամ` անհրաժեշտ կարիքները հոգալու համար (տրանսպորտային ծախս, անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և այլն)։