Համագործակցության հուշագիր՝ Ֆրանսահայերի խորհրդի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև

0
84

Կարևորելով հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն ու սոցիալական պաշտպանության ոլորտում ֆրանսիական փորձը՝ համագործակցության հուշագիր է ստորագրվել Ֆրանսահայերի խորհրդի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։

Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակել և իրականացնել կանոնադրական նպատակներից բխող համատեղ ծրագրեր,  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նախաձեռնություններ և օժանդակել միմյանց դրանց իրագործման հարցում:

Համագործակցությունը կնպաստի համատեղ ջանքերի ներդրմանը՝ հայանպաստ ծրագրերի կայացման գործում։