Ինչպե՞ս դառնալ «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի շահառու

0
81

Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկ քաղաքացուն մասնագիտությանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը։  

Շահառու կարող են դառնալ այն գործազուրկ քաղաքացիները, որոնք մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում դիմել են ծրագրից օգտվելու համար։

Տարեսկզբից մինչ օրս ծրագրում ընդգրկվել է 164 գործազուրկ անձ։

Ծրագրի շրջանակում՝

  • գործազուրկին վճարվում է աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 դրամ)
  • գործատուին տրամադրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի, օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի փոխհատուցման համար, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու նպատակով
  • գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս ստանում է ամսական վարձատրություն` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կրթությունը և աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ, զինվորական գրքույկ։