Նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձն՝ Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի կապակցությամբ

0
90

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։ Երախտագիտությունս` բոլոր այն հերոսներին, ովքեր ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ մեկ տարի առաջ ու ամեն վայրկյան պատրաստ են անձնվիրաբար պայքարի դուրս գալ՝ հանուն Արցախի ազատության ու կայունության։ Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր ընկան այդ սուրբ պայքարում և իրենց կյանքով երաշխավորը դարձան Արցախի Հանրապետության ազատության։

Օրեր առաջ Արցախ կատարած այցիս շրջանակում ևս մեկ անգամ համոզվեցի, որ արցախցու կամքն ու ոգին անկոտրում են՝ ապագայի հույսով ու ծրագրերով լցված։ Դրանք իրագործելու ճանապարհին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հավատարիմ որդեգրած առաջնահերթություններին, կլինի արցախցու կողքին, կշարունակի անել ամենն՝ արցախահայությանն աջակցելու և սոցիալական կայուն միջավայր պահպանելու ուղղությամբ։