Արցախում 1,000 սոցիալական բիզնես ստեղծելու գաղափարին ևս մեկ կազմակերպություն է միացել

0
56

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Armenia Tree Project կազմակերպության գործադիր տնօրեն Ժան Մարի Պապելյանի և ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ։

Նախարարը վերջիններիս է ներկայացրել Արցախում 1,000 սոցիալական բիզնես հիմնելու նախաձեռնության մասին, որին միանալու պատրաստակամություն են հայտնել նաև ATP-ի գործընկերներն՝ Արցախում նախատեսելով ստեղծել 50 ջերմոցային տնտեսություն։

Արցախցիների համար կայուն զբաղվածություն ապահովելու համատեքստում քննարկվել է նաև Արցախում տնամերձ տնկարաններ ստեղծելու հնարավորությունը։