Քաղաքացիների ընդունելություն

0
68

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2009թ. հոկտեմբերի 30-ին նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հերթագրված ութ քաղաքացիներից ներկայացել էին հինգը: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` կենսաթոշակ, ընտանեկան նպաստ, հաշմանդամության խումբ, գործազրկության նպաստի նշանակում:
Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Պետրոսյանը մասնագետների հետ քննարկելուց հետո հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: