Աշխատուժի կարողությունների զարգացում ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնում․ համագործակցության հուշագիր՝ ԱՍՀՆ և «Ռելք» հիմնադրամի միջև

0
90

Մարդկային կապիտալի զարգացման գործում արժևորելով պետություն-մասնավոր հատվածի ամրապնդումը՝ համագործակցության հուշագիր է կնքվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ռելք» հիմնադրամի միջև։

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումն՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

«Ռելք» հիմնադրամի համահիմնադիր Տանիա Այդենյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատուժի կարողությունների զարգացման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման կարևորությունը՝   պատրաստակամություն հայտնելով համատեղել ջանքերն ու ռեսուրսները երիտասարդների զբաղվածության ապահովման գործում։

Հուշագրի շրջանակում նախարարության կողմից ընտրված շահառուների համար «Ռելք» հիմնադրամի կողմից կկազմակերպվեն մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտած շահառուներն աջակցություն կստանան աշխատանք փնտրելու գործում։