Հրաժեշտի հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
82

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն հայտնեց տ. Վիդալին Հայաստանի Հանրապետությունում աղքատության կրճատման, սոցիալական աջակցության ոլորտներում ունեցած անձնական ներդրումների համար: “Ես չորս տարի ոչ միայն աշխատել եմ Հայաստանում,  այլև ապրել եմ հայերի հետ: Ես շատ բան եմ սովորել հատկապես սոցիալական խնդիրների մասին, քանի որ ձեր նախարարությունը եղել է մեր հիմնական և ամենաակտիվ գործընկերներից մեկը: Հաջողություն Ձեր թիմին, Ձեր երկրին”,-նշեց հյուրը:

Նախարարը շնորհավորեց տիկնոջը` Իրանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ և մաղթեց նոր հաջողություններ: