0
91

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը: Օրակարգում 2 հարց էր` ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2011թ. տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվության և ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության նախագծի ներկայացում և քննարկում:

  1. Օրակարգը հաստատելուց հետո ՀՀ ԱՊՏ պետ Հ. Մանուկյանը ներկայացրեց տեսչության կատարած հիմնական աշխատանքները:  2011թ.աշխատանքային օրենսդրության կիրարկման վերաբերյալ կազմակերպվել է 303 սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցել է  6891 գործատուի ներկայացուցիչ, աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ 1015 քաղաքացիներից  ստացվել է 523 դիմում-բողոք , որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներներ, վերականգնվել է 888 քաղաքացու աշխատանքային խախտված իրավունքը, ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում վերականգնվել է 178.146.977 դրամ աշխատավարձ, հավելումներ, վերջնահաշվարկներ և այլն: Նույն ժամանակահատվածում իրականացվել է 735 ստուգում, արձանագրվել է անօրինական աշխատանքի 1260 դեպք, չվճարված, վճարման ենթակա 842.083.116 դրամ աշխատավարձ:

Հայտնաբերված խախտումների վերլուծությունից պարզվում է, որ դրանց 42%-ը վերաբերվում են չվճարված աշխատավարձին, 24%-ը` անօրինական աշխատանքին, 34%-ը աշխատանքային օրենսդրության այլ խախտումներ են:

Պարոն Մանուկյանը ներկայացրեց նաև մի շարք իրավական ակտերի ստեղծմաը տեսչության մասնագետների մասնակցության, միջազգային համագործակցության, հանրային իրազեկման  և կատարած այլ աշխատանքների մասին և պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

  1. ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության նախագիծը ներկայացրեց նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը: Նա խոսեց ռազմավարության ստեղծման անհրաժեշտության, մշակման փուլերի, սոցիալական գործընկերների մասնակցության, ռազմավարությունից բխող միջոցառումների ժամանակացույց ներառված գործողությունների ժամկետների, պատասխանատուների մասին, պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Որոշվեց ռազմավարության նախագիծը ևս ընդունել ի գիտություն:

  1. Նիստի ընթացքում հնչեցին մի քանի առաջարկություններ, մասնավորապես` եռակողմ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել.
  • զբաղվածության ամենամյա պատական ծրագրի կատարողականի հաշվետվությունը
  • ինտեգրված սոցիալական ծառայությունների նոր մոդելը
  • 2013թ պետական բյուջեի նախագծի սոցիալական ապահովության մասի հիմնական փոփոխությունները
  • անդրադառնալ հանձնաժողովի աշխատակարգին և կառուցվածքին` օգտագործելով Լիտվայի փորձը
  • լայնորեն հրապարակայնացնել նիստերի որոշումները, ստեղծել իրազեկման միասնական հարթակ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով որոշվեց նշված հարցերն ըստ հրատապության ներառել հաջորդ նիստերի օրակարգ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև անհրաժեշտության դեպքում հրավիրել արտահերթ նիստեր:

SHARE
Previous article
Next article