Նախարարը հուշադրամով է պարգևատրել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրողներին

0
100

Կարևորելով և խրախուսելով զանգվածային լրատվամիջոցների դերը հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման գործում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից այսօր հուշադրամով են պարգևատրվել ոլորտը 2021թ․ ընթացքում լավագույնս լուսաբանած լրագրողները։

Նախարարության և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովն, ըստ սահմանված չափորոշիչների, գնահատել է մրցույթին դիմած լրագրողների աշխատանքները։

Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լավագույն լուսաբանման հեղինակներ են ընտրվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար՝ Ռուզաննա Վարդերեսյանն ու Հանրային ռադիոյի լրագրող Աննա Հարությունյանը։