ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանին

0
126

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանին: Պարոն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Պետրոսյանին, հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունում աշխատած ժամանակահատվում ձեռք բերած փորձն օգտակար կլինի նրա հետագա աշխատանքում:
Շնորհավորելով պարոն Մնացականյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, փոխվարչապետն ասաց,-“Պարոն Մնացականյանը թերևս ներկայացման խնդիր չունի, որովհետև հատկապես սոցիալական ոլորտում նրան բոլոր են ճանաչում”: Նա հաջողություններ մաղթեց նորանշանակ նախարարին, նշելով, որ նրա փորձը, հմտությունը և նախարարությունում կայացած թիմի առկայությունը հնարավորություն կտան կարճ ժամանակում ձեռնամուխ լինել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանը:
Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար և նշեց, որ թիմը կաշխատի բարեխղճորեն` փորձելով հոգալ ոլորտի շահառուների կարիքները: