Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Վերոնշյալ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 200 մլն դրամ։
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների և «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։