Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արգելքների, ծանուցումների, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին

0
80

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն առաջանում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ՝ ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ
Կազմակերպության լուծարում

Աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում
ոչ ուշ, քան 2 ամիս առաջմեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողի` զբաղեցրած պաշտոնի չհամապատասխանումմինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,   1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջմինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով,   1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով,   5-10 տարի՝ երեսնապատիկի չափով,   10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով,   15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով  
Աշխատողին նախկին աշխատանքում վերականգնումնախապես չի ծանուցվումմեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողի կողմից իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարումնախապես չի ծանուցվում 
Աշխատողի նկատմամբ վստահության կորուստնախապես չի ծանուցվում 
Աշխատողի երկարատև անաշխատունակությունմինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,   1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջմինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով, 5-10 տարի՝ երեսնապատիկի չափով, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով
Աշխատողը ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է աշխատավայրում գտնվումնախապես չի ծանուցվում 
Ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի կողմից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայացումնախապես չի ծանուցվում 
Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարում կամ խուսափումնախապես չի ծանուցվում 
Աշխատողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունքմինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,    1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջմինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով, 5-10 տարի՝ երեսնապատիկի չափով, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով
Օտարերկրացու կացության կարգավիճակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչում3 օր առաջ 

     Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հետևյալ դեպքերում՝

  • աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման և աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքերի, երբ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր),
  • աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի),
  • հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման,աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքերի),
  • տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի):