Ստոմատոլոգիական ո՞ր ծառայություններից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն

0
98

Սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝

  • ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,
  • ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),
  • ատամի հեռացում` ըստ ցուցումների,
  • սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։

Տվյալ ծառայություններից օգտվելու համար սոցփաթեթի շրջանակում հնարավոր է փոխանցում իրականացնել միայն այն ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներառված են այդ նպատակով հաստատված ցանկում։

Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/ki74a