Նախարարը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին

0
69

2009թ. նոյեմբերի   27-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի ունենացավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին 30 գործատուներ: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, նախարարության, մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ: Տոնավաճառի նպատակն է. առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ծանոթանալ ընդհանրապես գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, ինչպիսիք են հաշմանդամների, երիտասարդների և աշխատաշուկայում այլ անմրցունակ խմբերի զբաղվածությանն աջակցող ծրագրերը, գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ: Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին` պարոն Մնացականյանը շեշտեց, որ հայ մարդու, մանավանդ տղամարդու համար աշխատանք ունենալը ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական խնդիր է: Նա հաջողություններ մաղթեց տոնավաճառի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշելով, որ երբեմնի արդյունաբերական քաղաքի համար նման միջոցառումը հատկապես կարևոր է: