Կարևորելով երեխաների հիմնահարցերի ոլորտում տրամադրվող ծառայությունների պատշաճ ապահովումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ներկայացվել է նախարարության կողմից 2022 թվականին երեխաների հիմնահարցերի ոլորտում պատվիրակման միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրելու ընթացակարգը, հաշվետվողականության մեխանիզմները և մի շարք այլ աշխատանքային կետեր։ Ընդգծվել է մատուցվող ծառայությունների՝ կարիքահեն և անհատական սոցիալական ծրագրերի միջոցով տրամադրման կարևորությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին երեխաների հիմնահարցերի ոլորտում անհրաժեշտ ծառայությունները տրամադրվելու են «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում», «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» և «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքներ ի բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի միջոցով։
Քննարկումը կազմակերպվել էր ԱՍՀՆ և «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։