Դատավորների, դատախազների և քննիչների համար սահմանվում են կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

0
97

Դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները համապատասխանեցվում են Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, իսկ դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության համար սահմանվում են միասնական պայմաններ։ Նախագծերի փաթեթն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։  

Ըստ այդմ, ապահովվում է Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, ըստ որի դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը ճանաչվել էր հակասահմանադրական։ Որոշմամբ սահմանվում են միասնական պայմաններ մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնավարող ու կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց համար՝ վերացնելով Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խտրական մոտեցումը։

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաև դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարևորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերից։ Փաստաթուղթը ունի նաև դատախազներին անչվող կարգավորումներ, որով ամրագրվում են կենսաթոշակի իրավունքի իրացման այնպիսի պայմաններ, որոնք լրացուցիչ սոցիալական երաշխիքներ են ապահովում վերջիններիս համար։

Դատախազների համար նախատեսված կարգավորումներին համարժեք կարգավորումներ են նախատեսվել նաև քննչական գործառույթներ իրականացնող՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում կամ պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար։ Հստակեցվել են նաև կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։