Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում նախատեսվում են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնց անցկացման գործում ներգրավվելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ։
Դասընթացները, որոնք ուղղված են զարգացնելու ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները), անձնակազմի կարողություններն ու մասնագիտական հմտությունները` նպատակ ունեն նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության բարձրացմանը։
Վերոնշյալ դասընթացները կազմակերպելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն հետևյալ աշխատանքները՝
● մշակել ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները) աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական փաթեթներ,
● մշակել դասընթացավարների վերապատրաստման (TՕT) մեթոդական ուղեցույց(ներ) և պատրաստել շնորհանդեսներ,
● մշակել դասընթացների պլան-ժամանակացույց (ըստ մասնակիցների խմբերի),
● կազմակերպել և անցկացնել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի,
● կազմակերպել վերապատրաստումներ՝ ըստ նախապես մշակված պլան-ժամանակացույցի՝ օգտագործելով նախապես մշակված վերապատրաստման փաթեթները (մասնակիցներին պետք է տրամադրվեն տպագիր տարբերակներ), իրականացնել վերապատրաստվողների գիտելիքների նախնական և հետգնահատման ստուգում,
● մոդուլի յուրաքանչյուր կոնկրետ թեմայի համար իրականացնել դասընթացների տեսագրում և ուսումնական օժանդակ նյութերի, էլեկտրոնային փաթեթների պատրաստում (առնվազն մեկ տեքստ, շնորհանդես և տեսանյութ)՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի համար անհրաժեշտ ձևաչափով (ձևաչափի մասին տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ):
Նախատեսվող աշխատանքները, մասնավորապես՝ ուսումնական փաթեթի նյութերի, TOT մեթոդական ուղեցույցների և շնորհանդեսների, ինչպես նաև դասընթացավարների վերապատրաստման և ուսուցման մշակումը անհրաժեշտ է իրականացնել հայերենով։ Իրականացման ժամկետը՝ ոչ ուշ, քան 2022 թվականի հոկտեմբերի 15-ը։
Դասընթացները նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2022 թվականի հունիսի 15-ը։
Համապատասխան որակավորում և փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունները կարող են դիմել, եթե ունեն՝
• վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• վերջին 3 տարվա ընթացքում ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի կազմակերպման և անցկացման առնվազն 6 ամսվա ընդհանուր փորձ,
• վերջին 3 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների կամ Հայաստանի բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների համար վերապատրաստման մոդուլների կամ համապատասխան ձեռնարկների կամ օժանդակ նյութերի մշակման փորձ:
Տվյալ պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են ներկայացնել՝
- Հայաստանի սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի բնագավառում վերջին 3 տարվա գործունեությունը հաստատող փաստաթղթեր,
- վերջին 3 տարվա վերապատրաստման կամ կրթական ծրագրերի իրականացումը հաստատող փաստաթղթեր,
- վերապատրաստման փորձը հիմնավորող պայմանագրերի պատճեններ,
- վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների համար կրթական, վերապատրաստման նյութերի մշակման մասին հավաստող փաստաթղթեր,
- նշված աշխատանքների արդյունք հանդիսացող ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, օժանդակ այլ նյութեր, հանրային հաշվետվություններ և այլն։
Շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը ծանոթանալու համար խնդրում ենք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3p2wEDJ
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ․ նրանք կընտրվեն որակի վրա հիմնված ընտրության (QBS) մեթոդի համաձայն։
Հայտերն անհրաժեշտ է գրավոր ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3), կամ infospap@old.mlsa.am հասցեին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը՝ ժամը 18:00։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 52 87 02 հեռախոսահամարով։