Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թթ․համալիր ծրագրի» նախագծի վերաբերյալ

0
151

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրի նախագծի հանրային քննարկմանը:

Քննարկման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումները․ այն հասանելի է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում (հղումը՝ https://bit.ly/3tmSIKr):

Համավարակով պայմանավորված՝ մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը (հղումը՝ https://bit.ly/3sxBzyh) մինչև մարտի 3-ը՝ ժամը 18:00։

Հանրային քննարկումը տեղի կունենա «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում մարտի 5-ին` ժամը 10:00-13:00-ն (hասցե՝ ք․ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք)։

Տարածքը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար․ խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն), խնդրում ենք նշել հայտում:

Հանրային քննարկումը կազմակերպում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։