2022թ․ հունվար-փետրվար ամիսներին 394 շահառու օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից

0
123

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրերի շրջանակում 2022թ․հունվար-փետրվար ամիսներին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021թ․նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն 673 հազար դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

Առաջին ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ ուղղված մայր գումարի մարմանը։

Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3MmfP0f