Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
- անհատույց բնակելի տարածք,
- սոցիալական աջակցություն,
- բնաիրային օգնություն,
- հոգեբանական օգնություն,
- իրավաբանական օգնություն,
- բժշկական օգնություն։
Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով։