ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր՝ Ավստրիական զարգացման գործակալության հետ

0
106

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի հետ հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության ղեկավար Ֆրեդրիխ Շիֆթի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող փոփոխություններին, ԱՍՀՆ կողմից ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն ու կանանց սոցիալ-տնտեսական զորեղացման ծրագրերին։

Խոսելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտային բարեփոխումների մասին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այդ համատեքստում բարձր է գնահատել Ավստրիական զարգացման գործակալության դերը՝ շեշտելով իրականացված միջոցառումների արդյունավետությունը։

Ֆրեդրիխ Շիֆթը ներկայացրել է կազմակերպության կողմից սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով աղքատության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նաև քաղաքական ու հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումների կարևորությունը։  

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր տարբերակները․ կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր։