Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղություններին։
Կարևորվել է աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, երեխաներին և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն ուղղված ծրագրերի, զբաղվածության կենտրոններում կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության քննարկված տարբերակները տեղափոխել գործնական փուլ։